Պեպ Գվարդիոլան արձագանքել է Գարի Նևիլի խոսքերին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան արձագանքել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան և փորձագետ Գարի Նևիլի խոսքերին։

Ավելի վաղ Անգլիայի հավաքականի նախկին խաղացողն ասել էր, որ ձանձրացել է Սիթիի հանդիպումները դիտելուց, հատկապես հարձակվող Էրլինգ Հոլանդի բացակայության դեպքում։

Գվարդիոլան ասել է, որ շնորհակալ է Նևիլից հաճոյախոսության համար՝ նշելով, որ ֆուտբոլում շատ դժվար է հաղթել մի քանի տարի անընդմեջ։

«Ֆուտբոլային աշխարհում մարդիկ գիտեն, թե որքան դժվար է դա: Մենք հիացած ենք։ Ես բավականին վստահ եմ այս հարցում: Մեր հակառակորդները հարգում են մեզ։ Բայց երբեմն այն, ինչ մենք անում ենք, բավարար չէ մարդկանց համար»,- իսպանացու խոսքերն է մեջբերում The Guardian-ը: