Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն պայմանագիր է կնքել Մադրիդի «Ռեալի» հետ։ Այս տեղեկությունը հայտնել է Marca թերթի լրագրող Ռամոն Ալվարես դե Մունը։
«Կիլիան Մբապպեն պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ։ Սա արդեն անցյալում է։ Հիմա ետդարձ չկա»,- իր սոցիալական ցանցերում գրել է լրագրողը։
Մբապպեն որոշել է նոր պայմանագիր չկնքել ՊՍԺ-ի հետ և ամռանը կհեռանա ազատ գործակալի կարգավիճակով։