Անտոնիո Կոնտե․ «Հարի Քեյնը պետք է այլ ակումբ գնար»

«Թոթենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կարծիք է հայտնել, որ «Թոթենհեմի» նախկին հարձակվող Հարի Քեյնը բարելավել է իր խաղը «Բավարիա» տեղափոխվելուց հետո։

«Մենք խոսում ենք զարմանալի ֆուտբոլիստի մասին։ «Բավարիայում» խաղալու հնարավորությունը նրան ավելի լավ խաղացող դարձրեց: Ոչ ոք չի կասկածում նրա գոլեր խփելու կարողության մեջ։

Կարծում եմ՝ նա պետք է այլ ակումբ գնար այլ մտածելակերպով։ Նա փոփոխության կարիք ուներ։ Քեյնն արժանի է գավաթներ նվաճելու, քանի որ մենք խոսում ենք աշխարհի լավագույն հարձակվողներից մեկի մասին: Համենայն դեպս նա լավագույններից մեկն է, ում հետ ես աշխատել եմ: Նրան պետք էր այս նոր փորձը, նոր հնարավորությունը: Նա այժմ ավելի ամբողջական խաղացող է, քան նախկինում էր»,- ասել է Կոնտեն The Telegraph-ին տված հարցազրույցում:

Գերմանիայում անցկացրած իր առաջին մրցաշրջանում Քեյնն արդեն խփել է 28 գոլ և կատարել 8 արդյունավետ փոխանցում «Բավարիայի» 29 խաղում բոլոր մրցաշարերում: