Թոմաս Տուխելը՝ իր ֆուտբոլիստներին․ «Դուք այնքան լավը չեք, որքան կարծում էի»

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը Բունդեսլիգայի 21-րդ տուրի խաղում «Բայերից» կրած պարտությունից հետո վատաբանել է թիմի ֆուտբոլիստներին։ «Բավարիան» պարտվեց 0:3 հաշվով և Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում զիջեց մրցակցին 5 միավորով:

Գերմանացի հաղորդավար Ռիկարդո Բասիլեն, ով աշխատում է Sky Sport-ում, վկայակոչելով թիմի սոցիալական շրջանակի աղբյուրը, մեջբերել է Տուխելի խոսքերը, որոնք ասել է «Բայերի» հետ խաղից հետո։

Հաղորդվում է, որ Տուխելը հանդերձարանում ասել է իր խաղացողներին. «Դուք այնքան լավը չեք, որքան ես կարծում էի, ես պետք է հարմարվեմ ձեր մակարդակին»: