«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի նախկին ավագ Ուեյն Ռունին չի հաստատել բրիտանական ԶԼՄ-ների այն տեղեկությունները, որ պատրաստվում է իր նորամուտը նշել բռնցքամարտում։ Միևնույն ժամանակ, նախկին ֆուտբոլիստը խոստովանել է, որ իրոք ստացել է նմանատիպ առաջարկներ, սակայն ներկայումս կնախընտրեր վերադառնալ մարզչական աշխատանքի։ Ռունիի վերջին աշխատանքը եղել է «Բիրմինգհեմը», որտեղ նրան պաշտոնանկ են արել հունվարին:
«Ինձ հետ կապվել են և խնդրել, բայց կարծում եմ, որ այս պահին ցանկանում եմ կենտրոնանալ մարզչական աշխատանքին վերադառնալու վրա:
Կային մի քանի առաջարկներ, ակնհայտորեն դրանցից մեկը Misfits-ի ակցիայից էր: Բայց ես ցանկանում եմ վերադառնալ մարզչական աշխատանքին, դա իմ նպատակն է»,- Ռունիի խոսքերն է մեջբերում The Overlap-ը: