Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը կարող է կարիերան շարունակել կատալոնական «Բարսելոնայում»։ Այս մասին հայտնում է Diario Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնան» դիտարկում է Տուխելին թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու տարբերակը, որը թափուր կմնա ընթացիկ մրցաշրջանի ավարտին Չավիի հեռանալուց հետո։ Կատալոնացիները պատրաստ են համագործակցություն առաջարկել գերմանացի մասնագետին, եթե նա ամռանը հեռանա «Բավարիայից»։
Հիշեցնենք, որ Տուխելը մյունխենյան ակումբը գլխավորել է 2023 թվականի մարտին, իսկ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառ։