Բրահիմ Դիաս․ «Ավելի հաճախ եմ շփվում Թեո Էրնանդեսի հետ, քան ընտանիքիս»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Բրահիմ Դիասը խոսել է «Միլանի» նկատմամբ իր վերաբերմունքի մասին:

Հիշեցնենք, որ վերջին երեք մրցաշրջաններում հարձակվողը վարձավճարով հանդես է եկել իտալական ակումբում։

«Թույլ տվեք շնորհակալություն հայտնել «Միլանին»։ Այս թիմում անցկացրած ժամանակը ինձ համար օգտակար էր։ Այնտեղ ես շատ ուրախ էի։ Ես դեռ հետևում եմ «Միլանին» և միշտ կաջակցեմ նրանց։ Ես ավելի հաճախ եմ շփվում Թեո Էրնանդեսի հետ, քան ընտանիքիս հետ։

Այնուամենայնիվ, այս պահին ես շատ երջանիկ եմ «Ռեալում», կենտրոնացած եմ ամեն ինչ անելու վրա, որպեսզի օգնեմ թիմին այստեղ»,- Դիասի խոսքերն է մեջբերում Sky Sport Italia-ն: