«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է կիսապաշտպան Քոնոր Գալագերի ապագայի մասին լոնդոնյան ակումբում։
Նախկինում լուրեր էին շրջանառվում, որ ֆուտբոլիստով ակտիվորեն հետաքրքրված է «Թոթենհեմը»:
«Քոնորն ինձ ասաց, որ ցանկանում է մնալ «Չելսիում». Այժմ պայմանագրի երկարաձգման հարցը խաղացողի և ակումբի խնդիրն է»,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում MNF-ն։
Transfermakrt պորտալը Գալագերի արժեքը գնահատում է 42 միլիոն եվրո։