Մատեո Գենդուզին ճանաչվել է «Բավարիայի» դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ

«Լացիոյի» կիսապաշտպան Մատեո Գենդուզին ճանաչվել է «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում (1:0) լավագույն խաղացող։

«Մենք խաղացինք այնպես, ինչպես պետք է խաղայինք՝ էներգիայով և որակով: Մենք հասել ենք մեր նպատակին, հիմա պետք է մտածենք հաջորդ փուլ դուրս գալու մասին։

Ամբողջ թիմը հիանալի խաղաց, ուստի լավագույն խաղացողի մրցանակը «Լացիոյի» բոլոր խաղացողների արժանիքն է»,- ֆրանսիացու խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։