Չավին «Գրանադայի» հետ ոչ-ոքիից հետո մեկ ժամ տևած զրույց է ունեցել «Բարսելոնայի» ֆուտբոլիստների հետ

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին երկար զրույց է ունեցել ֆուտբոլիստների հետ «Գրանադայի» հետ Լա Լիգայի ոչ-ոքիից հետո (3-3): Այս մասին հայտնում է Diario Sport-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ խաղի հաջորդ օրը կատալոնացիները վերականգնողական մարզում են անցկացրել, որից հետո Չավին մեկ ժամ տևած զրույց է անցկացրել ֆուտբոլիստների ու մարզչական շտաբի հետ։

Նշվում է, որ Չավին սխալները քննարկելու փոխարեն փորձել է խրախուսել խաղացողներին։ Իսպանացի մասնագետը կարծում էր, որ «Սելտայի» և «Նապոլիի» դեմ արտագնա հանդիպումներից առաջ ֆուտբոլիստներին զգացմունքային աջակցության կարիք է զգացել։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Չավին կարող է հեռանալ «Բարսելոնայից» մինչև մրցաշրջանի ավարտը։