Մասիմիլիանո Ալեգրի. «Թիմին անհրաժեշտ է անցումային շրջան»

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մեկնաբանել է Ա Սերիայի խաղում «Ուդինեզեից» կրած պարտությունը (0-1)։

«Մրցաշրջանի ընթացքում նման իրավիճակներ են լինում։ Մենք լավ խաղացինք առաջին խաղակեսում, բայց չկարողացանք գոլ խփել: «Ուդինեզեն» ֆիզիկապես ուժեղ թիմ է, որը լավ է կիրառում դրվագները և տեխնիկան, այնպես որ դա հեշտ չէր:

Հիմա ամենաուրախ պահը չէ, բայց մենք պետք է հանգստություն պահպանենք, քանի որ երկրորդն ենք աղյուսակում։ Այնուամենայնիվ, մենք պետք է շատ ավելի շատ միավորներ վաստակենք Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու համար։

Թիմին անհրաժեշտ է անցումային շրջան, կան շատ խաղացողներ, ովքեր չեմպիոնական փորձ չունեն։ Ցավալի է, որ նման իրավիճակներ են լինում, բայց մենք պետք է դասեր քաղենք դրանցից, դա ֆուտբոլի մի մասն է: Նյարդայնությունը մեզ չի օգնի, պետք է մտածել աշխատանքի մասին»,- Ալեգրիի խոսքերն է մեջբերում Sky Sport Italia-ն։