Մատիս դե Լիգտը կարող է միանալ անգլիական գրանդին

«Բավարիայի» պաշտպան Մատիս դե Լիգտը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է փոխել ակումբային գրանցումը։

Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, 24-ամյա հոլանդացի ֆուտբոլիստը հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդով»։ «Օլդ Թրաֆորդում» դե Լիգտը կարող է վերամիավորվել Էրիկ տեն Հագի հետ, ում գլխավորությամբ նա նախկինում հանդես է եկել «Այաքսում»։

Նախկինում մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ դե Լիգտը դժգոհ է «Բավարիայում» իր դիրքից։ 2023/2024 մրցաշրջանում պաշտպանը մասնակցել է 16 պաշտոնական հանդիպման և դարձել երկու գոլի հեղինակ։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 65 մլն եվրո։