Հայտնի է, թե որքան գումար կարող է ծախսել «Չելսին» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում

«Չելսին» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է ծախսել 235 միլիոն եվրո, հայտնում է մարզական լրագրող Բեն Ջեյքոբսը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

Հիշեցնենք, որ ամերիկացի ֆունկցիոներ Թոդ Բոլին անգլիական «Չելսին» ձեռք է բերել 2022 թվականի ամռանը։ Այդ ժամանակից ի վեր, նոր սեփականատիրոջ շնորհիվ, ակումբը մոտ 1 միլիարդ եվրո է ծախսել նոր խաղացողների վրա:

Այժմ Պրեմիեր Լիգայի 24 խաղից հետո «Չելսին» 34 միավորով 10-րդ տեղում է։ Առաջնության առաջատարը «Լիվերպուլն» է՝ 54 միավոր։