Ֆեդերիկո Կիեզան կարող է հեռանալ «Յուվենտուսից»

«Յուվենտուսի» ֆուտբոլիստներ Ֆեդերիկո Կիեզան և Ֆիլիպ Կոստիչը հաջորդ ամառ կարող են հեռանալ ակումբից:

Ինչպես հայտնում է լրագրող Ռուդի Գալետտին իր սոցիալական ցանցերում, թուրինյան ակումբը բաց է վաճառելու այս երկու հարձակվողական խաղացողներին։

Ընթացիկ մրցաշրջանում Կիեզան «Յուվենտուսի» կազմում 20 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Կոստիչը մասնակցել է 23 խաղի և կատարել 4 գոլային փոխանցում։