Բրահիմ Դիասը՝ Ջուդ Բելինգհեմի մասին․ «Ես նրան շատ եմ սիրում»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Բրահիմ Դիասը մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի առաջին խաղում «Լայպցիգի» նկատմամբ տարած հաղթանակը (1-0)։

«Շատ ուրախ եմ, որ օգնեցի թիմին։ Չնայած Բելինգհեմի և Ռուդիգերի կորուստներին, մենք շարունակում ենք ցույց տալ, որ «Ռեալը» հիանալի թիմ է։ Մենք ունեինք շանսեր, ինչպես մեր մրցակիցները, հիանալի խաղ էր: Պատասխան խաղում գոլ կխփենք։

Տոնո՞ւմ եք Բելինգհեմի ոճը: Ես շատ եմ սիրում Ջուդին։ Մենք հենց սկզբից հիանալի էինք իրար հետ, ես նրան օգնում եմ իսպաներենում։ Նա համաշխարհային աստղ է, և բացի նրանից, որ խարիզմատիկ է, նա հիանալի խաղացող է և հիանալի մարդ»,- Դիասի խոսքերն է մեջբերում Marca-ն։