Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը բարձր է գնահատել մադրիդյան թիմի և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի խաղը։
«Անհավանական է նա։ Չմոռանանք, որ նա ընդամենը 20 տարեկան է։ Նա դրեց նշաձողը շատ բարձր: Հիանալի է նրան այսպիսին տեսնելը: Ես նրա մեծ երկրպագուն եմ»,- ֆրանսիացի մասնագետի խոսքերն է մեջբերում AS-ը։
Հիշեցնենք, որ Բելինգհեմը «Ռեալի» ճամբար է տեղափոխվել 2023 թվականի հուլիսին Դորտմունդի «Բորուսիայից»՝ 103 միլիոն եվրո փոխհատուցման դիմաց։ Այդ ժամանակից ի վեր նա մադրիդցիների կազմում անցկացրել է 29 հանդիպում բոլոր մրցաշարերում, դարձել 20 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։