«Բարսելոնայի» ղեկավարությունը մտածում է թիմի գլխավոր մարզիչ Չավիին պաշտոնանկ անելու մասին, հայտնում է AS-ը։
Ըստ աղբյուրի՝ դա կարող է տեղի ունենալ, եթե «Բարսելոնան» Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչում պարտվի «Նապոլիին»:
Նշվում է, որ «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան և ակումբի մարզական տնօրեն Դեկուն սկսում են հիասթափվել Չավիի խաղից: Լապորտայի շրջապատը նրան խորհուրդ է տալիս մրցաշրջանի ընթացքում փոխել գլխավոր մարզչին։
Չավին հունվարին հայտարարեց, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Բարսելոնայից»: 24 տուրից հետո կատալոնացիները 51 միավորով Լա Լիգայի երրորդ տեղում են՝ առաջատար Մադրիդի «Ռեալին» զիջելով 10 միավորով։
Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի առաջին խաղում «Բարսելոնան» արտագնա խաղում կխաղա «Նապոլիի» հետ։ Խաղը կկայանա փետրվարի 21-ին։