Անտոնի Մարսիալը ամռանը կարող է վերադառնալ Ֆրանսիա

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարսիալը ամռանը կարող է վերադառնալ Ֆրանսիա, հայտնում է The Sun-ը։

Աղբյուրի համաձայն՝ 28-ամյա ֆրանսիացու տրանսֆերով հետաքրքրված են «Մարսելը» և «Մոնակոն», որոնց կազմում հարձակվողը հանդես է եկել մինչ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելը։

Մարսիալի պայմանագիրն անգլիական ակումբի հետ ավարտվում է այս ամառ։

Ընթացիկ մրցաշրջանում նա մանկունիանցիների կազմում անցկացրել է 19 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 2 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։