Ներկայացվել է Adidas-ի պաշտոնական գնդակը՝ UCL Pro Ball London-ը, որը կօգտագործվի Չեմպիոնների Լիգայի 2023/24 մրցաշրջանի մնացած հատվածում, ներառյալ եզրափակիչը։
Աչք գրավող դիզայնը հարգանքի տուրք է մատուցում եզրափակիչի ընդունող քաղաքին՝ Լոնդոնին, իսկ վառ գրաֆիկան պատկերում է երկու մռնչող առյուծների, որոնք կռվում են աստղերի միջև: Առյուծը խորհրդանշում է Մեծ Բրիտանիայի և նրա մայրաքաղաքի հարուստ պատմությունն ու մշակույթը, որը ներկայացնում է խաղացողների քաջությունն ու ուժը և եվրոպական ակումբային ֆուտբոլի ամենաբաղձալի գավաթի վեհությունը:
«Գնդակի դիզայնը ներկայացնում է Լոնդոնը վառ գրաֆիկայով, որտեղ պատկերված են երկու մռնչող առյուծներ, որոնք կռվում են աստղերի միջև: Չնայած առյուծը Անգլիայի և նրա մայրաքաղաքի հարուստ պատմության և մշակույթի խորհրդանիշն է, այն նաև ներկայացնում է իր խաղացողների քաջությունն ու ուժը, ինչպես նաև եվրոպական ակումբային ֆուտբոլի ամենաբաղձալի գավաթի վեհությունը», – ասվում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայության հայտարարության մեջ։
Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կկայանա հունիսի 1-ին «Ուեմբլի» մարզադաշտում։