Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստ Թոմաս Մյուլերը նշել է իր թիմակից Ջամալ Մուսիալայի գլխավոր որակը։
«Ջամալին ճանաչում եմ այն պահից, երբ նա իր առաջին քայլերն արեց հիմնական կազմում: Նրա լավագույն հատկանիշներից մեկն այն է, որ նա միշտ հարցեր է տալիս։ Նա փորձում է սովորել՝ դիտելով տարեց խաղացողներին, դա ակնհայտ է։
Նա հույսը չի դնում դրիբլիստի իր տաղանդի վրա, այլ, ընդհակառակը, ցանկանում է կատարելագործվել։ Մենք լավ հարաբերություններ ունենք, չնայած տեսականորեն դիրքերում մրցակիցներ ենք»,- Մյուլերի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի կայքը։
Մուսիալան թիմի կազմում անցկացրել է 149 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 38 գոլի և 26 գոլային փոխանցման հեղինակ։