«Բավարիայի» մարզական տնօրեն․ «Մենք ֆավորիտ ենք համարվում, բայց «Լացիոն» կորցնելու ոչինչ չունի»

«Բավարիայի» մարզական տնօրեն Քրիստոֆ Ֆրեյնդը խոսել է Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆի առաջիկա հանդիպման մասին՝ «Լացիոյի» դեմ։

««Լացիոն» ունի բազմաթիվ միջազգային փորձ ունեցող խաղացողներ: Թեև առաջնությունում նրանք լավ չեն հանդես գալիս, սակայն Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակիչը նրանց համար կարևոր իրադարձություն է։ Իհարկե, մենք ֆավորիտ ենք համարվում, բայց «Լացիոն» կորցնելու ոչինչ չունի։ Նրանք շատ լավ գիտեն պաշտպանվել, ուստի մեզ բարդ խնդիր է սպասվում»,- Ֆրեյնդի խոսքերն է մեջբերում Bayern & Germany-ն։

Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի «Լացիո» – «Բավարիա» առաջին հանդիպումը կկայանա վաղը՝ փետրվարի 14-ին։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23:55-ին։