Ա Սերիայի ակումբների մեծ մասը դեմ է բարձրագույն դիվիզիոնում թիմերի թվի կրճատմանը:
Ինչպես հայտնում է Sky Sport-ը, երկուշաբթի օրը Միլանում տեղի է ունեցել ակումբների ժողով, որում քվեարկություն է կայացել այս հարցի շուրջ։
Միայն չորս ակումբ է քվեարկել Ա Սերիայի 20-ից 18 անդամի կրճատելու օգտին՝ «Յուվենտուսը», «Ինտերը», «Միլանը» և «Ռոման»։
Ա Սերիայի պաշտոնական կայքի հայտարարության մեջ նշվում է, որ հաստատվել է առաջնության ներկայիս ձևաչափը, որին մասնակցում է 20 ակումբ։2004/05 մրցաշրջանում իտալական ֆուտբոլի բարձրագույն դիվիզիոն 18 թիմից ընդլայնվեց մինչև 20 թիմ։