«Մայնցի» գլխավոր մարզիչը հեռացել է թիմից

«Մայնցի» գլխավոր մարզիչ Յան Զիվերտը հեռացել է թիմից, հայտնում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը։

Հաղորդվում է, որ նոր գլխավոր մարզչի անունը հայտնի կդառնա երեքշաբթի՝ փետրվարի 13-ին։

41-ամյա Զիվերտը թիմը գլխավորել է նոյեմբերին՝ Բո Սվենսոնի հեռանալուց հետո: Նրա գլխավորությամբ «Մայնցը» անցկացրել է 12 հանդիպում՝ տարելով մեկ հաղթանակ, 6 անգամ ավարտելով ոչ-ոքի և կրելով 5 պարտություն։

21 տուրից հետո «Մայնցը» 12 միավորով Բունդեսլիգայի նախավերջին տեղում է։