«Մայնցը» նոր գլխավոր մարզիչ ունի

Դանի Բո Հենրիքսենը գլխավորել է «Մայնցը», հայտնում է գերմանական ֆուտբոլային ակումբի կայքը։ 49-ամյա մասնագետի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականը:

Հենրիքսենը նախկինում գլխավորել է «Ցյուրիխը»: Ակումբը Շվեյցարիայի առաջնությունում երրորդ տեղում է։ Նա իր պաշտոնը զբաղեցնում է 2022 թվականի հոկտեմբերից։

Փետրվարի 12-ին «Մայնցը» պաշտոնանկ արեց Յան Զիվերտին։ Նրա գլխավորությամբ «Մայնցը» անցկացրել է 12 հանդիպում՝ տարելով մեկ հաղթանակ, 6 անգամ ավարտելով ոչ-ոքի և կրելով 5 պարտություն։

21 տուրից հետո «Մայնցը» 12 միավորով Բունդեսլիգայի նախավերջին տեղում է։