Լուկաս Վասկեսը կարող է երկարաձգել պայմանագիրը «Ռեալի» հետ

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկաս Վասկեսը կարող է երկարաձգել պայմանագիրը մադրիդցիների հետ, հայտնում է Relevo-ն։

Աղբյուրի համաձայն՝ վերջերս ակումբը հակված է երկարաձգել պայմանագիրը 32-ամյա իսպանացու հետ։ Վասկեսի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև այս ամառ։

Վասկեսը «Ռեալի» սան է։ Ընթացիկ մրցաշրջանում նա թիմի կազմում անցկացրել է 23 հանդիպում, դարձել մեկ գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։