Լեոն Բեյլին երկարաձգել է պայմանագիրը «Ասթոն Վիլայի» հետ

«Ասթոն Վիլան» հայտարարել է կիսապաշտպան Լեոն Բեյլի հետ նոր պայմանագիր կնքելու մասին։

26-ամյա ճամայկացի եզրային հարձակվողը 2021 թվականի ամռանը Լևերկուզենի «Բայերից» միացել է «Ասթոն Վիլային» 32 միլիոն եվրոյի դիմաց: Նրա նախորդ պայմանագիրը գործում էր մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։

Ըստ հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ Բեյլի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։

Բեյլին Բիրմինգհեմյան թիմի կազմում անցկացրել է 87 հանդիպում՝ դառնալով 16 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ:

«Ասթոն Վիլան» Ունայ Էմերիի գլխավորությամբ այս մրցաշրջանում հայտնվել է ԱՊԼ-ի թոփ-5-յակում։