ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հայտնել է, որ հարձակվող Կիլիան Մբապպեն խաղադաշտ դուրս կգա Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի՝ «Ռեալ-Սոսյեդադ» դեմ խաղում։
«Երբ թիմում ունես Կիլիան Մբապպեի կալիբրի խաղացող, պետք է հասկանալ, որ որքան շատ նա խաղա, այնքան լավ թիմի համար:
Նա կարող էր արդեն խաղադաշտ մտնել չորս օր առաջ, բայց ռիսկն արդարացված չէր»,- մարզչի խոսքերը մեջբերում է Goal-ը։
Մբապպեն վնասվածք է ստացել փետրվարի 7-ին կայացած Ֆրանսիայի գավաթի «Բրեստի» հետ խաղում (3-1)։