Goal-ը ներկայացրել է 2024 թվականի «Ոսկե գնդակը» նվաճելու ֆավորիտների դասակարգման նոր աղյուսակը։
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը շարունակում է գլխավորել այս ցուցակը։ Այս մրցաշրջանում 20-ամյա ֆուտբոլիստը մադրիդյան ակումբի կազմում անցկացրել է 29 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 20 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
Երեք հավակնորդների թվում են նաև հարձակվողներ Կիլիան Մբապպեն (ՊՍԺ) և Էրլինգ Հոլանդը (Մանչեսթեր Սիթի):
2024 թվականի «Ոսկե գնդակի» լավագույն 10 հավակնորդները՝ ըստ Goal-ի.
1. Ջուդ Բելինգհեմ (Ռեալ Մադրիդ);
2. Կիլիան Մբապպե (ՊՍԺ);
3. Էրլինգ Հոլանդ (Մանչեսթեր Սիթի);
4. Հարի Քեյն (Բավարիա);
5. Ֆիլիպ Ֆոդեն (Մանչեսթեր Սիթի);
6. Ռոդրի (Մանչեսթեր Սիթի);
7. Մոհամեդ Սալահ (Լիվերպուլ);
8. Վինիսիուս Ժունիոր (Ռեալ Մադրիդ);
9. Անտուան Գրիզման (Ատլետիկո Մադրիդ);
10. Լաուտարո Մարտինես (Ինտեր)։
Մրցանակի գործող դափնեկիր Լիոնել Մեսսին, որն այժմ հանդես է գալիս «Ինտեր Մայամիում», վարկանիշային աղյուսակում 20-րդ տեղում է։ «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 17-րդն է։