«Բարսելոնան» կրճատել է թիմի նոր մարզչի թեկնածուների ցուցակը՝ հասցնելով երեք հոգու

Բարսելոնայի ղեկավարությունը կրճատել է թիմի նոր գլխավոր մարզչի թեկնածուների թիվը՝ հասցնելով երեք հոգու։ Այս մասին հայտնում է Football Espana-ն՝ հղում անելով լրագրող Ժերար Ռոմերոյին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ այս մասնագետների ազգությունները հուսալիորեն հայտնի են՝ իսպանացի, իտալացի և գերմանացի։ Ընդգծվում է, որ, ամենայն հավանականությամբ, խոսքը «Բրայթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Զերբիի, «Բավարիայի» ու Գերմանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի ու Լևերկուզենի «Բայերի» մարզիչ Խաբի Ալոնսոյի մասին է։

Ռուբեն Ամորիմի («Սպորտինգի» մարզիչ), Տիագո Մոտտայի (Բոլոնիայի մարզիչ), Միշել Սանչեսի («Ժիրոնայի» մարզիչ), Յուրգեն Կլոպի («Լիվերպուլի» մարզիչ) և Խոսեպ Գվարդիոլայի («Մանչեսթեր Սիթիի» մարզիչ) հրավերով տարբերակները վերջնականապես վերացան։