Չավի․ «Կարող ենք հաղթել Լա Լիգան»

Լա Լիգայի 24-րդ տուրում «Բարսելոնան» չկարողացավ տանը հաղթել «Գրանադային» (3-3)։ Խաղից հետո կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Չավին հայտնել է, որ դեռ հավատում է չեմպիոնությանը։

«Մինչ այսօր դժվար էր հաղթել Լա Լիգայում, բայց հիմա ավելի դժվար կլինի: Բայց դա անհնարին չէ», – ասել է Չավին DAZN-ին:

«Բարսելոնան» այժմ զբաղեցնում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։ Չավիի թիմը առաջատար «Ռեալին» զիջում է 10 միավորով։

Հիշեցնենք, որ մրցաշրջանի ավարտից հետո Չավին կլքի «Բարսելոնան»։