«Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ։ Ինչպես հայտնի է դարձել Todofichajes-ը, իսպանացի մասնագետը հրաժարվել է կատալոնական «Բարսելոնայում» աշխատանքի անցնելու տարբերակից։
Աղբյուրի փոխանցմամբ՝ մասնագետն այժմ կենտրոնացած է «Բայերում» աշխատելու վրա։ Նա մտադիր է այս մրցաշրջանն ավարտել գերմանական ակումբի ղեկին։ Ապագայում Խաբին դիտարկում է գերմանական ակումբից «Ռեալ» տեղափոխվելու հնարավորությունը։ Ալոնսոն պատրաստ է թիմի ղեկին փոխարինել Կառլո Անչելոտտիին։
Հիշեցնենք, որ 42-ամյա իսպանացին Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչն է 2022 թվականի հոկտեմբերից։ Նրա պայմանագիրը գործում է մինչև 2026 թվականի կեսերը։