«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը նշել է, որ մյունխենյան ակումբը մինչև վերջ կպայքարի Բունդեսլիգայի չեմպիոնության համար։
««Բայերի» հետ երեկվա խաղը բացարձակ մղձավանջ էր մեզ համար։ Շնորհավորում ենք մեր մրցակիցներին, նրանք անհավանական ֆուտբոլ ցուցադրեցին։
Սակայն տիտղոսի համար պայքարը դեռ ավարտված չէ։ Բայց նախ պետք է մեր գործերը կարգի բերել։ Մեզ համար շատ կարևոր հանդիպում տեղի կունենա հաջորդ չորեքշաբթի»,- գրել է Մյուլլերն իր սոցցանցերում։