Լուկաս Պակետան կարող է կարիերան շարունակել անգլիական գրանդում

Հայտնի է դարձել, թե ում է ցանկանում ձեռք բերել «Մանչեսթեր Սիթին» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Լրագրող Էկրեմ Կոնուրի խոսքերով, «քաղաքայինները» ցանկանում են ձեռք բերել «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Լուկաս Պակետային։

Ակումբի ղեկավարությունը 26-ամյա ֆուտբոլիստին նշել է որպես առաջնահերթ տրանսֆերային թիրախ: Պակետան կարող էր տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի» անցյալ ամառ, սակայն ակումբը ի վերջո հրաժարվեց 100 միլիոն եվրո վճարել բրազիլացու համար։

Այս մրցաշրջանում Պակետան անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը թիմի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 65 միլիոն եվրո։