Մադրիդի «Ռեալի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը երկու-երեք շաբաթ բաց կթողնի ձախ կոճի բարձր աստիճանի ոլորման պատճառով, որը նա ստացել էր «Ժիրոնայի» հետ Իսպանիայի առաջնության վերջին հանդիպման ժամանակ (4:0): Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Լոս բլանկոսների» ճամբարում ակնկալվում է, որ 20-ամյա ֆուտբոլիստը կապաքինվի «ՌԲ Լայպցիգի» հետ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպման համար, որը կկայանա մարտի 6-ին։
Հիշեցնենք, որ անգլիացի ֆուտբոլիստը հանդիպման 57-րդ րոպեին փոխարինվել է անհարմարավետության պատճառով։ Մինչ այդ՝ 54-րդ րոպեին Բելինգհեմը խփեց իր թիմի երրորդ գոլը։