Իտալիայի հավաքականի, «Յուվենտուսի», «Պարմայի» և ՊՍԺ-ի նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը պատմել է, որ պատանեկության տարիներին վկայական է գնել։
«Ես շատ սխալներ թույլ տվեցի, հատկապես, երբ երիտասարդ էի։ Ես ամենաքիչը հպարտանում եմ նրանով, որ գնել եմ վկայականը։ Հիմա ես դա չէի անի, քանի որ դրա մեջ ինչ-որ բան այն չէ, ասես ես հեշտ բան էի անում, և ես երբեք դրա երկրպագուն չեմ եղել: Ինձ դուր է գալիս մտածել, որ իմ անկատարությունը ուրիշներին պատկերացում է տալիս մարդկայնության մասին և ինձ ավելի մոտեցնում մարդկանց հետ»,- Բուֆոնի խոսքերն է մեջբերում La Repubblica-ն։
Հիշեցնենք, որ 2023 թվականի օգոստոսի 2-ին Բուֆոնը հայտարարեց ֆուտբոլից հեռանալու մասին։ Ջանլուիջին «Պարմայի» ակադեմիայի սան է։ Նա այս ակումբում խաղացել է 1995-ից 2001 թվականներին, որից հետո միացել է Յուվենթուսին, որտեղ անցկացրել է 17 տարի՝ մինչ ՊՍԺ մեկնելը։
Երկու տարի տևած ֆրանսիական կարիերայից հետո Բուֆոնը նախ վերադարձավ «Յուվենտուս», իսկ այնտեղից 2021 թվականին վերադարձավ «Պարմա»։
Թուրինի «Յուվենտուսի» կազմում դարպասապահը 10 անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն, հինգ անգամ հաղթել է երկրի գավաթը, վեց անգամ՝ սուպերգավաթը։ 2006 թվականին Իտալիայի հավաքականի կազմում Ջանլուիջի Բուֆոնը նվաճեց աշխարհի գավաթը։