«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը կարող է հեռանալ ակումբից ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Ինչպես վերջին օրերին մի քանի անգամ գրվել է մամուլում, հոլանդացին կասկածներ ունի կատալոնական ակումբում իր ապագայի վերաբերյալ։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ խաղացողը չի ցանկանում ստորագրել իրեն առաջարկված պայմանագիրը, և մրցաշրջանի ավարտին թիմը կարող է բաժանվել 26-ամյա կիսապաշտպանից։
Լրագրող Էկրեմ Կոնուրի կարծիքով՝ խոսքը հենց դրա մասին է։ Դե Յոնգն այժմ ավելի մոտ է «Բարսելոնայից» հեռանալուն, քան երբևէ։ Ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին» և ՊՍԺ-ն։ Ֆրենկի դե Յոնգի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականը: