Էրիկ տեն Հագ․ «Կարող ենք հաղթել ցանկացած մրցակցի»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրում «Ասթոն Վիլայի» նկատմամբ արտագնա հաղթանակից հետո (2-1) նշել է, որ մանկունիանցիներն ունակ են հաղթել ցանկացած մրցակցի։

«Ես հավատում եմ, որ մենք կարող ենք հաղթել ցանկացած մրցակցի։ Թե՛ տանը, թե՛ դրսում։ Որոշ արտագնա խաղերում մենք պետք է ավելի շատ հավատանք ինքներս մեզ։

Մենք կարող էինք հյուրընկալվելիս հաղթել «Արսենալին»։ Մենք իսկապես արժանի էինք հաղթանակի։ Մենք կարող էինք հաղթել Լիվերպուլում։ Ամեն ինչ հավատքի մասին է: Կարծում եմ՝ թիմը հավատում էր, որ կարող է հաղթել հանդիպումը, այդ իսկ պատճառով այն ավարտվեց մեր հաղթանակով»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Տեն Հագը։