Դեկուն Ռոնալդինյոյին անվանել է լավագույն ֆուտբոլիստը, ում հետ երբևէ խաղացել է

«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն «Բլաուգրանայի», ՊՍԺ-ի, «Միլանի» և Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդինյոյին անվանել է լավագույն ֆուտբոլիստ, ում հետ նա խաղացել է նույն թիմում։

«Ռոնալդինյո. Գիտես ինչու? Քանի որ նա զվարճալի էր, նա խաղում էր, զվարճանում և զվարճացնում մեզ: Հոյակապ էր», – Դեկույի խոսքերն է մեջբերում SOL-ը։

Ռոնալդինյոն «Բարսելոնայում» խաղացել է 2003-2008 թվականներին։ Կատալոնական ակումբի հետ նա երկու անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն ու հաղթել Չեմպիոնների Լիգայում։ 2008 թվականի ամռանը բրազիլացին տեղափոխվեց «Միլան», որտեղ 2010/2011 մրցաշրջանում դարձավ Իտալիայի չեմպիոն։ Բացի այդ, 2002 թվականին Ռոնալդինյոն դարձավ աշխարհի չեմպիոն։