«Բարսելոնան» երազում է Ալոնսոյին թիմ հրավիրելու մասին

«Բարսելոնան» աշխատում է նոր գլխավոր մարզիչ գտնելու համար այն բանից հետո, երբ վերջերս Չավին հայտարարեց մրցաշրջանի ավարտից հետո ակումբը լքելու մտադրության մասին:

Իսպանական Sport հրատարակության համաձայն՝ կատալոնական ակումբի խորհրդի անդամները երազում են ձեռք բերել Խաբի Ալոնսոյին։ Նշվում է, որ «Բարսելոնային» գրավում է այն խաղաոճը, որը Ալոնսոն կարառում է «Բայերում»։

Միաժամանակ, կատալոնական ակումբը հասկանում է, որ Խաբիին հրավիրելը հարված կլինի «Ռեալի» համար։ Ալոնսոն նախկինում հանդես է եկել «Ռեալում» որպես ֆուտբոլիստ, և Մադրիդը, ենթադրաբար, դեմ չէ երիտասարդ մասնագետին հրավիրել մի քանի տարի անց, երբ Կառլո Անչելոտտին հեռանա։

Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ Խաբի Ալոնսոն նախընտրում է ապագայում հյուրընկալել Մադրիդի «Ռեալին», քան «Բարսելոնային»։