Կիլիան Մբապպեն 6 տարվա մեջ առաջին անգամ խաղն սկսեց պահեստայինների նստարանից

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն չի մասնակցել Լիգա 1-ի 21-րդ տուրի՝ «Լիլի» դեմ հանդիպմանը (3:1)՝ մնալով պահեստայինների նստարանին։

25-ամյա ֆրանսիացին փարիզցիների կազմում հանդես գալու ողջ ընթացքում երրորդ անգամ խաղադաշտ դուրս չեկավ՝ ընդգրկվելով Ֆրանսիայի առաջնության խաղի հայտացուցակում, հայտնում է Opta-ն։ Մինչ այդ նա թիմի պահեստայինների թվում մնաց «Նանտի» (2017 թվականի նոյեմբեր) և «Մոնակոյի» (2018 թվականի ապրիլ) հետ հանդիպումներում։

2023/24 մրցաշրջանում Մբապպեն Լիգա 1-ում ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 19 հանդիպման՝ դառնալով 20 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

ՊՍԺ-ն 21 խաղից 50 միավորով գլխավորում է Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: