Կառլո Անչելոտտին կրկնել է իր լավագույն արդյունքը

Լա Լիգայի 24-րդ տուրի խաղում «Ռեալը» հաղթեց «Ժիրոնային» (4:0):

Կառլո Անչելոտտիի թիմը 24 խաղում տարել է 19 հաղթանակ, 4 անգամ ոչ-ոքի խաղացել և 1 պարտություն կրել։

Սա ազգային առաջնություններում իտալացի մասնագետի լավագույն արդյունքի կրկնությունն է։ 24 տուրից հետո Անչելոտտին 2003/04 մրցաշրջանում «Միլանի» կազմում նման արդյունքների հասավ Ա Սերիայում։