Ջուդ Բելինգհեմը «Ռեալի» միակ կիսապաշտպանն է այս ցուցանիշով 21-րդ դարում

Փետրվարի 10-ին «Ռեալը» Լա Լիգայի 24-րդ տուրի խաղում ընդունեց «Ժիրոնային» ու ջախջախեց 4։0 հաշվով։

Վինիսիուս Ժունիորը գոլի, իսկ Ջուդ Բելինգհեմը դուբլի հեղինակ կարողացան դառնալ։

Բելինգհեմի համար գոլը 15-րդն էր Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում։ 15 գոլը լավագույնն է «Ռեալի» կիսապաշտպանի համար Լա Լիգայում 21-րդ դարում։ Խամես Ռոդրիգեսը 2014/15 մրցաշրջանում խփել է 13 գոլ, Իսկոն՝ 10 գոլ 2016/17 մրցաշրջանում։