Ֆլորենտինո Պերես. «Մենք աշխարհի լավագույն ակումբն ենք»

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը դիմել է մադրիդյան թիմի երկրպագուներին՝ ակումբի անդամներին հուշանվերներ հանձնելու արարողության ժամանակ։

««Ռեալը» միավորում է միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում: Սոցցանցերում մենք ունենք ավելի քան 550 միլիոն բաժանորդ։ Մեզ հաջողվեց մեծ ընտանիք կազմել։

Մադրիդի «Ռեալը» ամենախստապահանջ մարզական կազմակերպությունն է՝ համոզված, որ արդար խաղը հաղթանակի ճանապարհն է։

Մենք պետք է միասնական մնանք և հավատարիմ մնանք մեր բոլոր հիմնական արժեքներին։ Թիմի հիմքում միշտ դուք եք, սոսոս (երկրպագուներ, որոնք համարվում են ֆուտբոլային ակումբների բաժնետերեր և սեփականատերեր): Մենք աշխարհի լավագույն ակումբն ենք»,- Պերեսի խոսքերն է մեջբերում Marca-ն։