Էրիկ տեն Հագ. «Մեր նպատակը Չեմպիոնների Լիգան է»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագն ընդգծել է Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի ավարտին «կարմիր սատանաների» Չեմպիոնների Լիգայի ուղեգիր նվաճելու կարևորությունը։

«Չեմպիոնների Լիգայում խաղալը շատ կարևոր է, մենք դրա մասին նույնիսկ քննարկելու կարիք չունենք։ Ակումբը ավելի շատ ֆինանսական հնարավորություններ կունենա, եթե հայտնվի Չեմպիոնների Լիգայում։ Սա է մեր նպատակը։

Ինչպե՞ս է սա ազդում թիմի վրա այս պահին: Չգիտեմ»,- Տեն Հեգի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:

Եթե ​​Անգլիայի առաջնության թիմը մտնի Չեմպիոնների Լիգա, ապա կստանա 100 միլիոն ֆունտ ստեռլինգ (116 միլիոն եվրո):

Հիշեցնենք, որ Պրեմիեր Լիգայի 23 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակել է 38 միավոր և այժմ զբաղեցնում է վեցերորդ տեղը՝ 9 միավորով հետ մնալով չորրորդ տեղից, որտեղ գտնվում է «Թոթենհեմը»։