«Չելսիի» ղեկավարությունը և մարզչական շտաբը որոշել են, որ չեն երկարաձգի պայմանագիրը 39-ամյա կենտրոնական պաշտպան Տիագո Սիլվայի հետ, որն ավարտվում է առաջիկա ամռանը։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ չնայած այն հանգամանքին, որ լոնդոնյան ակումբը մտադիր չէ երկարաձգել պայմանագիրը բրազիլացի ֆուտբոլիստի հետ, ցանկանում է բաժանվել Սիլվայից՝ հարգանք ցուցաբերելով նրա նկատմամբ։ Աղբյուրը չի հստակեցնում, թե ինչ միջոցներ են ձեռնարկվելու այս կապակցությամբ։
Հիշեցնենք, որ Սիլվան «Չելսիի» խաղացող է դարձել 2020 թվականին։
Այս մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 28 հանդիպման, որոնցում դարձել է երեք գոլի հեղինակ։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 2 միլիոն եվրո: