Անգելոս Պոստեկօղլի․ «Ինձ շատ բան դուր չեկավ»

«Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անգելոս Պոստեկօղլուն արձագանքել է Անգլիայի առաջնության 24-րդ տուրի «Բրայթոնի» հետ խաղում տարած հաղթանակին (2:1). Նա նշել է, որ թիմը ճնշում է գործադրել ողջ խաղի ընթացքում։

«Այսօր ինձ շատ բան դուր չեկավ։ Առաջին խաղակեսում մենք իսկապես վատ էինք գործում: Դրա մի մասը պայմանավորված է նրանով, որ «Բրայթոնը» շատ լավ թիմ է, շատ կարգապահ, շատ լավ մարզված, և մենք չունեինք իրական կարգապահություն և որոշ ազատություններ վերցրինք գնդակով և առանց գնդակի: Իսկապես հիասթափեցնող էր»,- մարզչի խոսքը մեջբերում է «Թոթենհեմի» մամուլի ծառայությունը։

Պոստեկօղլուն հավելել է, որ երկրորդ խաղակեսը շատ ավելի լավն էր, քան առաջինը։

«Թոթենհեմը» (47 միավոր) ԱՊԼ-ում բարձրացավ չորրորդ տեղ։ «Բրայթոնը» (35) մրցաշարային աղյուսակում ութերորդն է: