Բունդեսլիգայի նորեկը շարունակում է անպարտելիության շարքը

«ՌԲ Լայպցիգը» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետ Գերմանիայի առաջնության 21-րդ տուրի արտագնա խաղում։

Հանդիպումն ավարտվել է 2։2 հաշվով։

Օրվա մյուս հանդիպումներում «Այնտրախտը» չկարողացավ հաղթել «Բոխումին» (1:1), իսկ «Վերդերը» պարտվեց «Հայդենհայմին» (2:1):

«ՌԲ Լայպցիգը» 37 միավորով 5-րդն է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում։ Առաջնության նորեկ «Հայդենհայմը» երկարաձգեց իր անպարտելիության շարքը՝ հասցնելով 8 խաղի (4 հաղթանակ և 4 ոչ-ոքի)՝ բարձրանալով 8-րդ հորիզոնական։