Տեո Էրնանդես. «Կրիշտիանու Ռոնալդուն իսկական լեգենդ է»

«Միլանի» պաշտպան Տեո Էրնանդեսը պատմել է, թե ինչ է մտածում նախկին թիմակից Կրիշտիանու Ռոնալդուի մասին, ում հետ նախկինում խաղացել է «Ռեալում»։

«Կրիշտիանուն իսկական լեգենդ է, օրինակ մյուսների համար: Նա ինձ շատ օգնեց, երբ ես 19 տարեկան հասա «Ռեալ», նա այն խաղացողներից էր, ով օգնեց երիտասարդներին ամենից շատ հարմարավետ զգալ:

Ես շատ բան սովորեցի Կրիշտիանուից։ Նրա հետ նույն հանդերձարանը կիսելն արտոնություն էր»,- Էռնանդեսի խոսքերն է մեջբերում Diario AS-ը: