ՊՍԺ-ն ամեն գնով ցանկանում է երկարաձգել պայմանագիրը Կիլիան Մբապպեի հետ

«Պարի Սեն Ժերմենը» մտադիր է երկարաձգել պայմանագիրը թիմի հարձակվող Կիլիան Մբապպեի հետ։

Ինչպես հայտնում է El Chiringuito TV-ն, Մբապպեն փարիզյան ակումբից առաջարկ ունի երկարաձգել պայմանագիրը երկու մրցաշրջանով՝ յուրաքանչյուրը 80 միլիոն եվրոյով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Մբապպեն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ ՊՍԺ-ից։ Ֆուտբոլիստի գլխավոր հավակնորդը համարվում է Մադրիդի «Ռեալը»:

Ֆրանսիացին ՊՍԺ-ում հանդես է գալիս 2018 թվականից։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը:

Այս մրցաշրջանում Մբապպեն ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 29 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 30 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։