Մյունխենի «Բավարիայի» գործադիր տնօրեն Յան-Քրիստիան Դրիսենը խոսել է Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում չեմպիոնական մրցավազքի մասին։
«Բավարիան» այժմ երկրորդ տեղում է՝ առաջատար Լևերկուզենի «Բայերից» զիջելով 2 միավորով։ Առաջնության 21-րդ տուրի շրջանակներում այսօր (փետրվարի 10-ին) թիմերը կհանդիպեն միմյանց դեմ։
«Յուրաքանչյուր մրցաշրջանի նպատակը չեմպիոն դառնալն է։ Մենք գտնվում ենք Լևերկուզենից քիչ հեռավորության վրա, այնպես որ մրցաշրջանի այս նպատակը կասկածի տակ դնելու պատճառ չկա:
Մենք 11 անգամ անընդմեջ չեմպիոն ենք դարձել, և ես այստեղ չեմ տեսնում որևէ մեկին, ով չցանկանա կրկնել դա։ Ես դա տեսնում եմ ամեն օր, երբ նայում եմ իմ գրասենյակից դեպի մարզման դաշտ:
Լևերկուզենը հիանալի մրցաշրջան է անցկացնում, բայց ես վստահ եմ, որ նրանք ինչ-որ պահի թույլ կողմեր ցույց կտան»,- Դրիզենի խոսքերը մեջբերում է «Բավարիա և Գերմանիա»-ն: